ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Համաշխարհային բանկը Հայաստանին 75 մլն ԱՄՆ դոլար վարկ է տալիս

Համաշխարհային բանկը Հայաստանին 75 մլն ԱՄՆ դոլար վարկ է տալիս
13.11.2014 | 17:31

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը քննարկել և հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին` Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ծրագրով: Հայաստանին Զարգացման քաղաքականության առաջին գործառնության ծրագրի վարկը եղել է 72 միլիոն դոլար՝ 41 միլիոնը՝ մասամբ արտոնյալ, 31 միլիոնը՝ մասամբ ոչ: ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին ասել է, որ այս գործառնությունը օժանդակում է քաղաքականության իրականացմանը, որը բերում է կյանքի միջոցների բարելավման, իսկ ռազմավարական նպատակն է աշխատատեղերի ստեղծումը: «ՀԲ-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջին եկամտով երկրներում, կառավարության հետ համատեղ մշակում է ռազմավարական տեսլական»,- ասել է Լորա Բեյլին և հավելել, որ ՀԲ-ն ըստ անհրաժեշտության մշտադիտարկում է իրականացնում: ՀԲ-ն օժանդակում է կառավարությանը, որ իրատեսական, խոր ու օգտակար լինեն բարեփոխումները:
ՀԲ ներկայացուցիչը շեշտեց հատկապես աշխատատեղերի ստեղծումը, որը կարևոր է Հայաստանի համար` հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ